Սոսեն՝ իր մասին

Advertisements

Իմ մասին

SoseԵս Սոսե Պողոսյանն եմ: Ծնվել եմ Իրանի Նոր Ջուղայում: Ավարտել եմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը, այնուհետև վերադարձել եմ Իրան և աշխատել Նոր Ջուղայի «Քանանյան» և «Կատարինյան» միջնակարգ դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի, եղել եմ «Կատարինյան» միջնակարգ դպրոցի մշակութային աշխատանքների կազմակերպիչ-պատասխանատու: Աշխատել եմ նաև Իրանի Սպահանի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնում՝ որպես դասախոս: Այժմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ գրականության ասպիրանտ եմ:

Տիրապետում եմ պարսկերեն լեզվին: Հետաքրքրված եմ գրականության դասավանդման նոր մեթոդներով, ինչպես նաև՝ գեղարվեստական միջոցառումներ կազմակերպելով: Բանսատեղծուհի եմ, ունեմ մեկ տպագրած գիրք:

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի կայքէջի միջոցով ( http://mskh.am/ ) ծանոթացել եմ Կրթահամալիրում տարվող բազմազան աշխատանքներին, տեղեկացել եմ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասին, որին մասնակցում եմ մեծ հետաքրքրությամբ՝ փորձառու մանկավարժների ու մասնագետների օգնությամբ հարստացնելու գիտելիքներս ու փորձս այս ոլորտում:

Այս բլոգը ստեղծել եմ, որպեսզի հնարավորություն ունենամ կիսվելու սեփական հետաքրքրություններով ու գաղափարներով:

Մեր վերապատրաստման դասընթացի մասին կարող եք կարդալ այստեղ:  https://verapatrastumblog.wordpress.com/

 

28058877_1808787859171374_1458482839280261093_n
ՕՐ ԱՌԱՋԻՆ – 20.02.18
28279164_1809778492405644_4939472903504804601_n
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ -21.02.18